Անգլիական «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Նաբի Կեյտան ազատ գործակալի կարգավիճակում միացավ Բրեմենի «Վերդերին», գրում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գործարքի կնքման վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հայտնվում:
Կեյտան 2016-2018 թվականներին արդեն խաղացել է Գերմանիայի Բունդեսլիգայում «Լայպցիգի» կազմում: 28-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականից խաղում էր «Լիվերպուլում»: