Չնայած Եվրոպայի Լիգայի եզրափակչում «Ռոմայի» կրած պարտությանը, ակումբի ղեկավարները գոհ են Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ թիմի ցուցադրած խաղից։
Ինչպես տեղեկացնում է TodoFichaes-ը, «գայլերն» արդեն բանակցություններ են սկսել պորտուգալացի մարզչի հետ նոր պայմանագրի կնքման շուրջ։
Աղբյուրի համաձայն՝ «Ռոման» Մոուրինյոյին պայմանագիր կառաջարկի, որը հաշվարկված կլինի մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։
Նշվում է, որ Մոուրինյոն երջանիկ է «Ռոմայում», ուստի համաձայնության հասնելը խնդիր չի լինի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսակցությունները Ժոզե Մոուրինյոյին կապում էին ՊՍԺ-ի հետ: