«Լայպցիգի» նախկին կիսապաշտպան Կոնրադ Լայմերը տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
26-ամյա կիսապաշտպանը «Բավարիայի» շարքերը համալրել է ազատ գործակալի կարգավիճակով։
Կողմերը կնքել են երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր, որը հաշվարկվելու է մինչև 2027 թվականի կեսերը։
Նախորդ մրցաշրջանում Լայմերը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: