«Այաքսի» կիսապաշտպան Էդսոն Ալվարեսը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա։
Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարները վերսկսել են բանակցությունները 25-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Ալվարեսը շարունակում է մնալ գերմանական ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախը, և ղեկավարությունը ցանկանում է մոտ օրերս պաշտոնական առաջարկ անել նրան:
2022/23 մրցաշրջանում Ալվարեսը «Այաքսի» կազմում անցկացրած 44 խաղում խփել է 4 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում բոլոր մրցաշարերում։