Մադրիդի «Ռեալը» տարակուսում է Կայ Հավերցի տրանսֆերի հարցում

Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ պայմանագիր կնքել «Չելսիի» հարձակվող Կայ Հավերցի հետ՝ 60 միլիոն եվրոյի դիմաց, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Նրա խոսքով, իսպանական ակումբում կարծում են, որ «Չելսին» չափազանց մեծ գումար է պահանջում տրանսֆերի դիմաց:

«Չելսին» ակնկալում է, որ այլ ակումբների հետ մրցակցության առկայությունը կստիպի ակումբին վճարել պահանջված գումարը:

Անցած մրցաշրջանում Հավերցը «Չելսիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։