էդին Ջեկոյի ապագան «Ինտերում» հարցականի տակ է

«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոյի ապագան մնում է անորոշ: 37-ամյա բոսնիացու գործող պայմանագիրը ակումբի հետ հաշվարկված է մինչև հունիսի վերջ։

Ջեկոն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում. Ինչպես հայտնում է La Repubblica-ն իր էջերում, «Ֆեներբախչեն» առաջարկ է ուղարկել բոսնիացի հարձակվողին։

Ակումբը հարձակվողին առաջարկում է երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով։

2022/2023 մրցաշրջանի 51 խաղում Էդին Ջեկոն խփել է 14 գոլ և 5 արդյունավետ փոխանցում կատարել: