Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին քննադատել է «Միլանի» ղեկավարությանը տնօրեններ Պաոլո Մալդինիի և Ֆրադերիկ Մասարայի պաշտոնանկությունից հետո։
«Ռեալում» ես հասկացա, որ ակումբի պատմությունը միշտ պետք է հարգել բոլոր ժամանակներում։
Դի Ստեֆանոն, Խենտոն, Պուշկաշը, նրանք բացառիկ լեգենդներ են, նրանց հարգում են: Պատմությունը ամենաբարձր մակարդակով գրելու համար պետք է պահպանել անցյալի հիշողությունները:
Մալդինիի հետ կատարվածը ցույց է տալիս ակումբի պատմության և ավանդույթների նկատմամբ հարգանքի մշակույթի բացակայությունը։
Պատմությունը չի հաղթում, բայց ճիշտ է նաև, որ պատմությունը մեզ սովորեցնում է հաղթել», ասել է մասնագետը: