«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը թիմակիցներին պատմել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու իր որոշման մասին, հայտնում է լրագրող Խուլիո Սուարեսը։
Աղբյուրի տեղեկություններով՝ նա արդեն համաձայնել է իր տեղափոխությանը մադրիդյան ակումբ։
2022/23 մրցաշրջանում Քեյնը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։