«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Նիսսի» կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբն արդեն պայմանավորվել է հանդիպում անցկացնել 22-ամյա ֆրանսիացու գործակալների հետ։
Մերսիսայդցիները դիտարկում են, նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Մանու Կոնեին ձեռք բերելու տարբերակը:
2022/23 մրցաշրջանում Թյուրամը բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո: