«Բավարիան» պատրաստվում է ձեռք բերել «Լայպցիգի» կիսապաշտպան Կոնրադ Լայմերին, հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերի մասին հայտարարությունը նախատեսված է առաջիկա երկու օրերին։ Ֆուտբոլիստը «Բավարիա» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։
Անցած մրցաշրջանում 26-ամյա Լայմերը «Լայպցիգի» կազմում 29 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ակումբում հանդես է գալիս 2017 թվականից։