«Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն կլքի թիմը

«Լիոնի» մամուլի ծառայությունը հայտարարել է հարձակվող Մուսա Դեմբելեի՝ ակումբից հեռանալու մասին։

Կողմերը չեն երկարաձգել 26-ամյա ֆրանսիացու պայմանագիրը, որն ավարտվում է այս ամառ։

Դեմբելեն «Լիոնում» հանդես է գալիս 2018 թվականից։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Դեմբելեն կարող է կարիերան շարունակել «Էվերթոնում»։