«Միլանը» հայտարարել է մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասսարայի՝ ակումբից հեռանալու մասին

«Միլանը» հայտարարել է մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասսարայի՝ ակումբից հեռանալու մասին։

54-ամյա իտալացու հրաժարականը տեղի է ունեցել լեգենդար Պաոլո Մալդինիին «ռոսոներիների» տեխնիկական տնօրենի պաշտոնից ազատելու հաջորդ օրը։

Մասսարան «Միլանի» մարզական տնօրենն է 2019 թվականի հունիսից։

Անցած մրցաշրջանում «Միլանը» զբաղեցրեց չորրորդ տեղը Ա Սերիայում և դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։