«Նապոլիի» երկրպագուները գողացված մեքենայի ղեկը վերադարձրել են Լուչիանո Սպալետտիին

«Նապոլիի» երկրպագուները գողացված մեքենայի ղեկը վերադարձրել են գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտիին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

2021 թվականի հոկտեմբերին նեապոլիտանցի երկրպագուները գողացել են Սպալետտիի մեքենան։ Նրանք խոստացել են վերադարձնել մեքենան, եթե մասնագետը հրաժարական տա։

Մայիսի 29-ին Լուչիանո Սպալետտին պաշտոնապես հաստատեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։ Մասնագետը որոշել է մեկ տարի արձակուրդ վերցնել։ Ակումբի երկրպագուները Սպալետտիին տվել են գողացված մեքենայի ղեկ պարունակող տուփը, ինչպես նաև ձայնասկավառակներ երաժշտությամբ, որոնք նա լսել է մեքենայում։

Սպալետտին «Նապոլին» գլխավորում է 2021 թվականի ամռանից։ 2022/23 մրցաշրջանում «Նապոլին» 1990 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Սկուդետտոն թիմի համար երրորդն էր պատմության մեջ։