Էմերսոն Պալմիերին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով նվաճեց բոլոր երեք Եվրագավաթները

Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչ խաղում մրցեցին «Ֆիորենտինան» ու «Վեսթ Հեմը»: Անգլիական ակումբը համառ մրցապայքարում հաղթեց՝ 2-1 հաշվով:

«Մրճահարների» բրազիլա-իտալացի պաշտպան Էմերսոն Պալմիերին դարձավ ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով նվաճեց բոլոր երեք Եվրագավաթները: Իտալիայի հավաքականի պաշտպանը «Չելսիի» կազմում  2018/19 մրցաշրջանում նվաճել էր Եվրոպա Լիգան, իսկ երկու տարի անց նաև Չեմպիոնների Լիգան:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Չեմպիոնների Լիգայի եզրափակչում կմրցեն «Մանչեսթեր Սիթին» և «Ինտերը»: Իտալական ակումբի հաղթանակի դեպքում Հենրիխ Մխիթարյանը կկարողանա կրկնել Էմերսոնի ռեկորդային ցուցանիշը՝ տիրանալով բոլոր երեք Եվրագավաթներին: