Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ կտեղափոխվի ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբ։
«Ես որոշում եմ կայացրել, ու կմեկնեմ Մայամի։ Տրանսֆերը դեռ 100 տոկոսով կայացած չէ, բայց որոշումն ընդունված է»,- Sport.es-ին ասել է 35-ամյա Մեսսին:
Մեսսին հեռացավ ՊՍԺ-ից 2022/23 մրցաշրջանի վերջում։ Հայտնի է, որ «Բարսելոնան» ցանկանում էր վերադարձնել արգենտինացուն, սակայն գործարքը ձախողվեց։