Կրիշտիանու Ռոնալդու. «Երբ թոշակի անցնեմ, կցանկանայի վերադառնալ Մադրիդ»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այժմ հանդես է գալիս «Ալ-Նասրում», խոսել է մադրիդյան ակումբի ապագայի մասին և խոստովանել, որ իր խաղային կարիերայի ավարտից հետո կվերադառնա Իսպանիայի մայրաքաղաք։

«Չեմ կասկածում, որ «Ռեալը» ապագայում կշարունակի հաղթել Չեմպիոնների Լիգայում։ Երբ թոշակի անցնեմ, կցանկանայի վերադառնալ Մադրիդ: Ես միշտ ինձ լավ եմ զգացել Մադրիդում»,- ասել է Ռոնալդուն: