«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր չէ այս ամառ հեռանալ ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Նշվում է, որ պորտուգալացի մասնագետը շատ խոշոր առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, սակայն նրա ծրագրերը չեն փոխվել։
Մոուրինյոն մտադիր է հաջորդ մրցաշրջանում մնալ Հռոմում և արդեն աշխատում է կազմն ուժեղացնելու ծրագրի վրա։