Միլանի «Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն կարծում է, որ իտալական ակումբների հաջողությունները եվրոպական ակումբներում ցույց են տալիս, որ իտալական ֆուտբոլն աճում է։ Իտալական ակումբներն այս տարի խաղում են բոլոր երեք եվրոպական մրցաշարերի եզրափակչում. «Ռոման» արդեն պարտվել է Եվրոպայի Լիգայի եզրափակչում «Սևիլիային», «Ֆիորենտինան» այսօր կհանդիպի «Վեսթ Հեմին», իսկ շաբաթ օրը «Ինտերը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» դեմ:
«Ա Սերիայի մակարդակն աճե՞լ է: Ես այդպես եմ կարծում։ Ամեն տարի ես ավելի ու ավելի շատ արտասահմանցի ֆուտբոլիստների եմ տեսնում, ովքեր ցանկանում են տեղափոխվել Իտալիա: Առաջնության մակարդակը աճում է», ասել է Դիմարկոն: