Հանս-Դիտեր Ֆլիկ. «Նա այժմ լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է»

Գերմանիայի հավաքականի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեի մասին։

«Ուզում եմ, որ նա անընդհատ աճի։ Ինձ համար Նիկլասն այժմ լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է։ Նրա ներուժը հսկայական է»,- ասել է Մյունխենի «Բավարիայի» նախկին մարզիչը, ում խոսքերը մեջբերում է Kicker-ը։

Հիշեցնենք, որ 27-ամյա պաշտպանը Գերմանիայի հավաքականի մարզաշապիկով անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։