«Ինտեր Մայամիի» նոր գլխավոր մարզիչը, ամենայն հավանականությամբ, կլինի Խերարդո Մարտինոն, ով նախկինում գլխավորել է «Բարսելոնան» և Արգենտինայի հավաքականը։ Այս մասին հայտնել է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանագրի կնքման շուրջ սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել։
Ավելի վաղ բազմաթիվ աղբյուրներ հայտնել էին, որ «Բարսելոնայի» արգենտինացի նախկին հարձակվող Լիոնել Մեսսին կմիանա ակումբին։
60-ամյա Մարտինոյի վերջին աշխատատեղը Մեքսիկայի հավաքականն էր, որի հետ նա նվաճեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթը։