Յուրի Տիլեմանսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը, ում պայմանագիրն ավարտվում է, կարող է կարիերան շարունակել Իտալիայում։

Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկությունների համաձայն՝ «Ռոման» բանակցություններ է սկսել բելգիացի ֆուտբոլիստի հետ:

2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 37 հանդիպում, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։