«Չելսին» և Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված են պաշտպան Միքայիլ Ֆայով, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի համաձայն՝ ակումբները մեծ ներուժ են տեսնում 18-ամյա սենեգալցու մեջ, ով հանդես է գալիս Խորվաթիայի «Կուստոշիա» թիմում։ Անցած ամառ ֆուտբոլիստը մերժել էր «Մարսելի» ու «Ռեյմսի» առաջարկները։
«Բորուսիան» ակնկալում է, որ կկարողանա ֆուտբոլիստին օգտագործել հիմնական կազմում, իսկ «Չելսին», եթե պաշտպանին գնի, ապա նախատեսում է նրան վարձավճարով ուղարկել այլ ակումբ։
Ֆուտբոլիստը հանդես է գալիս «Կուստոշիայի» կազմում 2023 թվականի փետրվարից՝ թիմի կազմում Խորվաթիայի առաջնության 13 խաղում խփելով 1 գոլ։