Նաչո Ֆերնանդեսը չի լքի «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ մինչև 2024 թվականը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա իսպանացին կարող էր տեղափոխվել «Ինտեր», սակայն ֆուտբոլիստը «ներաձուրիներին» ասել է, որ չի միանա ակումբին:

Այս մրցաշրջանում Նաչոն «Ռեալի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը մադրիդցիների հետ ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։