«Մանչեսթեր Սիթին» փորձում է պահել թիմում կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին։ 32-ամյա գերմանացու պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։
Ակումբը կիսապաշտպանին ավելի լավ պայմաններով նոր պայմանագիր է առաջարկել: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է մեկ տարով երկարաձգել պայմանագիրը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Գյունդոգանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան», որը կիսապաշտպանին երեք տարվա պայմանագիր է երաշխավորել տեղափոխության դեպքում։ Իր որոշման մասին ֆուտբոլիստը կհայտարարի Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո։