Մարկո Ասենսիոն բուժզննում է անցել ՊՍԺ-ում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն։ Ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ֆուտբոլիստը բարեհաջող բուժզննում է անցել, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մարկո Ասենսիոն պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը։ Հարձակվողը ՊՍԺ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստը հեռացել է Մադրիդի «Ռեալից», որտեղ հանդես էր գալիս 2015 թվականից։

Իսպանացին մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 286 հանդիպում, որոնցում դարձել է 61 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։