Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարող է տեղափոխվել Անգլիա։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգն իր սոցիալական ցանցերում, կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Գորեցկան կարող է հեռանալ «Բավարիայից», եթե մյունխենյան ակումբը ավարտի Անգլիայի և «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի տրանսֆերը:
Անցած մրցաշրջանում Գորեցկան Բունդեսլիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։