Մատեու Լաոսը հայտարարել է մրցավարական կարիերան ավարտելու մասին

Իսպանացի մրցավար Մատեու Լաոսը հայտարարել է մրցավարական կարիերան ավարտելու մասին, հայտնում է ESPN-ը։

46-ամյա մրցավարը 15 տարի աշխատել է Իսպանիայի առաջնությունում։ Լա Լիգայի եզրափակիչ «Մալյորկա» – «Ռայո Վալեկանո» խաղում (3:0) երկու թիմերի ֆուտբոլիստները նրան պատվո միջանցք են տվել։

Լաոսը աշխատել է 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնություններում, ինչպես նաև սպասարկել է 2021 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը։ Աշխարհի վերջին առաջնությունում նա երեք հանդիպման է մասնակցել, այդ թվում՝ Արգենտինայի և Հոլանդիայի քառորդ եզրափակիչ հանդիպումը։