«Բարսելոնայի» դարպասապահ Նետուն կարող է տեղափոխվել այլ իսպանական ակումբ

Առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնայի» երկրորդ դարպասապահ Նետուն կարող է տեղափոխվել «Սելտա»:

Նշվում է, որ «Սելտայի» ղեկավարությունը արդեն դիմել է կատալոնացիներին Նետուի տրանսֆերի հարցով:

Հայտնի է, որ բրազիլացի դարպասապահը դեմ չէ գործարքի կայացմանը: