Թիմի հետ պայմանագրի ավարտից հետո «Լեսթեր Սիթիից» հեռացել են 7 ֆուտբոլիստներ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբից հեռանում են Կագլար Սեյունջուն («Ատլետիկոն» արդեն հայտարարել է իր պայմանագիրը կնքելու մասին), Յուրի Թիլմենսը, Դանիել Ամարտին, Նաամպալի Մենդին, Ռայան Բերտրանը, Այոսե Պերեսը և Տետեն:
Անցած մրցաշրջանում «Լեսթերը» Պրեմիեր Լիգայում զբաղեցրել է 18-րդ տեղը և իջել Չեմպիոնշիփ: