Մարկո Ասենսիոն կժամանի Փարիզ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն շուտով պայմանագիր կկնքի «Պարի Սեն Ժերմենի» հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ 27-ամյա իսպանացին այսօր կժամանի Փարիզ, որտեղ պետք է պայմանագիր ստորագրի ՊՍԺ-ի հետ։

Մադրիդի «Ռեալը» Ասենսիոյի հեռանալու մասին հայտարարեց անցյալ շաբաթ։ Հարձակվողի պայմանագիրը մադրիդցիների հետ ավարտվում է ամռանը։

Այս մրցաշրջանում Ասենսիոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: