Չավի. «Մենք հիանալի մրցաշրջան անցկացրեցինք»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է մրցաշրջանը «Սելտայի» հետ Իսպանիայի առաջնության եզրափակիչ խաղում կրած պարտությունից հետո (1:2).

«Մենք հիանալի մրցաշրջան անցկացրեցինք: Հրաշալի էր։ Մենք հասկանում ենք, որ պետք է ուժեղացնենք կազմը, որպեսզի մրցենք այն մակարդակով, որը մեզանից պահանջվում է։

Մենք պետք է կարողանանք պայքարել բոլոր տիտղոսների համար։ Չգիտեմ՝ սա որևէ մեկի համար վերջին հանդիպումն էր, թե ոչ:

Այն, ինչ տեղի կունենա այս շաբաթ, վերջնականապես ցույց կտա, թե ինչպիսին կլինի թիմը հաջորդ մրցաշրջանում»,- ասել է մարզիչը;