Սոֆյան Ամրաբատը՝ երկու գերակումբի դիտակետում

«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը կարող է տեղափոխվել այլ ակումբ, հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա մարոկկացին հավակնում է միանալ «Բարսելոնային»: Կատալոնացիները ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

2022/23 մրցաշրջանում Ամրաբատը անցկացրել է 48 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: