Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարող է գլխավորել «Նապոլին», հայտնում է Corriere dello Sport-ը:
Հաղորդվում է, որ նեապոլիտանական ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը բանակցություններ է վարում Մանչինիի հետ։
Դե Լաուրենտիսը 58-ամյա մասնագետի հետ խոսել է իր մտադրությունների և ծրագրերի մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլին» հետաքրքրված է «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերխիո Կոնսեյսաոյի նշանակմամբ։
Մայիսի 29-ին Լուչիանո Սպալետտին պաշտոնապես հաստատեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։
Նրա գլխավորությամբ թիմը 1990 թվականից ի վեր առաջին անգամ հաղթեց Իտալիայի առաջնությունում։