Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն և ՊՍԺ-ն բանավոր համաձայնության են եկել համաձայնագիր ստորագրելու համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի հունիսը։ Համաձայնագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ՝ 27-ամյա ֆուտբոլիստի՝ «Ռեալի» երկրպագուներին հրաժեշտ տալուց հետո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի ֆուտբոլիստի աշխատավարձը ՊՍԺ-ում կկազմի տարեկան 8 միլիոն եվրո։