Կարիմ Բենզեման դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։

35-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը սաուդյան «Ալ-Իթթիհադ» թվում էր գրեթե անխուսափելի, սակայն ֆրանսիացին պայմանագիրը չստորագրեց, սահմանափակվեց միայն բանավոր համաձայնությամբ:

Լրագրող Սանտի Աունայի կարծիքով՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շատ կցանկանար Բենզեմային պահել ակումբում։ Նշվում է, որ հարձակվողին ակումբում պաշտոն կառաջարկեն խաղային կարիերայի ավարտից հետո, եթե նա շարունակի հանդես գալ «Ռեալում»։

Կարիմ Բենզեման «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։