Երեկ հայտնի դարձավ, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ բելգիացի ֆուտբոլիստը մտածում է իր խաղային կարիերան ավարտելու մասին, եթե այլ տարբերակ չգտնի։
Ազարը «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից։ Բելգիացին Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել Լոնդոնի «Չելսիից»:
Իսպանիայի առաջնության 2022/2023 մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը անցկացրել է ընդամենը վեց հանդիպում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։