ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն քննադատել է փարիզյան ակումբի երկրպագուներին՝ թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին սուլելու համար:
«Ես չեմ հասկանում այս վերաբերմունքը Մեսսիի նկատմամբ: Նա իրեն մեծ պրոֆեսիոնալի պես էր պահում, նա ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստն է։ Նա իր անցկացրած մրցաշրջանում հետաքրքիր վիճակագրություն ունի՝ հաշվի առնելով, որ դեռ հանդես է եկել աշխարհի առաջնությունում։ Ինձ դա սյուրռեալիստական է թվում»,- մասնագետի խոսքերը մեջբերում է Globo-ն։
Խաղից առաջ հայտնի դարձավ, որ Մեսսին 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո չի երկարաձգի պայմանագիրը և կհեռանա ՊՍԺ-ից։ Հարձակվողը փարիզցիների կազմում հանդես է գալիս 2021 թվականից։