ՊՍԺ-ն հակառեկորդ է գրանցել

ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2-3 հաշվով պարտվեց «Կլերմոնին»։

Ակումբը 1984/85 մրցաշրջանից հետո առաջին անգամ սեփական հարկի տակ ավելի քան 24 գոլ է բաց թողել առաջնությունում, հայտնում է Opta-ն։

1984/85 մրցաշրջանում փարիզցիները բաց թողեցին 28 գնդակ, ինչը վատագույն արդյունքն է ակումբի պատմության մեջ։

ՊՍԺ-ն 85 միավորով դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։ «Լենսը» 84 միավորով երկրորդն է, «Մարսելը» 73 միավորով երրորդն է։