«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը խոսել է Անգլիայի գավաթի եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման մասին (1:2):
««Մանչեսթեր Սիթին» անհավանական թիմ է: Սա առանձնահատուկ հանդիպում էր, թեև նրանք վնասեցին իմ թիմին։ Նրանք ամրացրել են «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին, ամեն անգամ, երբ մեր ֆուտբոլիստը ստանում էր գնդակը, նրան շրջապատում էին երկու-երեք հակառակորդ ֆուտբոլիստներ»,- Շմեյխելի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» նվաճեց պատմության մեջ յոթերորդ Անգլիայի գավաթը (1903/04, 1933/34, 1955/56, 1968/69, 2010/11, 2018/19, 2022/23):