Իլկայ Գյունդողանը տպավորիչ ցուցանիշ է գրանցել Անգլիայի գավաթի եզրափակչում

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը Անգլիայի գավաթի եզրափակչում երկու գոլ խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը (2-1):

Գերմանացի ֆուտբոլիստը, 32 տարեկան 222 օրական, Անգլիայի գավաթի եզրափակչի ամենատարեց դուբլն էր վերջին 65 տարվա ընթացքում:

Նախկինում Նաթ Լոֆթհաուսը դուբլի հեղինակ էր դարձել մրցաշարի եզրափակչում 1958 թվականին։ «Բոլթոնի» 32 տարեկան 249 օրական հարձակվողը նույնպես գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։