«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարել «Չելսիի» հետ կիսապաշտպան Մեյսոն Մաունթին ձեռք բերելու շուրջ, հայտնում է The Guardian-ը:
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստի համար կառաջարկի 50-60 մլն ֆունտ ստեռլինգ: «Չելսին» բացի բոնուսներից, կիսապաշտպանի համար 70 միլիոն ֆունտ է ցանկանում:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 65 միլիոն եվրո: