Մադրիդի «Ռեալը» Ռոմելու Լուկակուի կարիերայի շարունակության հնարավոր տարբերակներից մեկն է։
Հարձակվողը «Ինտերում» խաղում է վարձավճարով: Միլանյան ակումբը հավանաբար կփորձի բելգիացուն պահել իր շարքերում, սակայն երաշխիքներ դեռ չկան։
Ըստ հեղինակավոր ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգի, Լուկակուի տրանսֆերը կարող է առաջարկվել Մադրիդի «Ռեալին» մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը:
Հիշեցնենք, որ «Չելսիի» նոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն դեմ չէ Ռոմելու Լուկակուի վերադարձին: