«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական հայտնվել է գերմանական ակումբի թիրախում:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգն իր սոցիալական ցանցերում, Մյունխենի «Բավարիան» կարող է պայմանագիր կնքել 30-ամյա կիսապաշտպանի հետ։
Գերմանիայի չեմպիոնը մտադիր է շվեյցարացու տրանսֆերի համար պայքարում մրցել Լևերկուզենի «Բայերի» հետ, որն ավելի վաղ հայտարարել էր ֆուտբոլիստով հետաքրքրվելու մասին։
Անցած մրցաշրջանում Ջական Պրեմիեր Լիգայում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը և գնահատվում է 28 միլիոն եվրո։