Դիեգո Սիմեոնե. «Կարծում եմ ապագայում Վինիսիուսը կնվաճի «Ոսկե գնդակը»»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն համեմատական է անցկացրել երիտասարդ ֆուտբոլային աստղեր Վինիսիուս Ժունիորի, Կիլիան Մբապպեի և Էրլինգ Հալանդի միջև։ Արգենտինացի մասնագետն այս համեմատության մեջ նախապատվությունը տվել է ֆրանսիացի հարձակվողին.

«Ապագայում կարծում եմ Վինիսիուսը կնվաճի «Ոսկե գնդակը», իսկ Վինիսիուսի և Մբապպեի միջև ես նախընտրում եմ Կիլիանին:

Հոլանդ, թե Մբապպե. Այստեղ ես նույնպես ֆրանսիացուն կընտրեմ»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca թերթը։