35-ամյա արգենտինացի վինգեր Անխել դի Մարիան կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լիսաբոնի «Բենֆիկան» և թուրքական «Գալաթասարայը»։
Հիշեցնենք, որ Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը, որի կազմում Դի Մարիան հանդես էր գալիս անցած ամառվանից, որոշել է չերկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։
Այս մրցաշրջանում աշխարհի գործող չեմպիոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 խաղի, որոնցում դարձել է ութ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ դի Մարիան «Բենֆիկայում» հանդես է եկել 2007-ից 2010 թվականներին: