«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Վաուտ Վեգհորստը կիսվել է Անգլիայի գավաթի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից ունեցած սպասելիքներով։
«Ես գիտեմ, որ կարող եմ գոլ խփել, եզրափակիչում: Հուսով եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հաղթել այսօր։ Ուզում եմ հիշողությանս մեջ հաճելի պահեր ֆիքսել:
Գոլերս պահել եմ եզրափակիչի համար»,- Վեգհորստի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա հոլանդացին անգլիական ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
Անգլիայի գավաթի եզրափակիչը կկայանա այսօր՝ հունիսի 3-ին, Երևանի ժամանակով 18։00-ին։