«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությամբ:
Մադրիդցիները նույնպես դիտարկում են հարձակվողին ձեռք բերելու հնարավորությունը, չնայած այն բանին, որ թիմի հիմնական հարձակվող ու ավագ Կարիմ Բենզեման որոշել է մնալ։
Նշվում է, որ 29-ամյա անգլիացուն ձեռք բերելը հեշտ չի լինի, սակայն տրանսֆերը միանգամայն իրատեսական է։ հայտնում է Marca-ն։
Քեյնի պայմանագրի ժամկետը անգլիական ակումբի հետ լրանում է մեկ տարուց։
2022/23 մրցաշրջանում Հարի Քեյնը մասնակցել է 38 հանդիպման և դարձել 30 գոլի հեղինակ։