Իսպանացի հարձակվող Ադամա Տրաորեն հեռացավ «Վուլվերհեմփթոնից», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ 27-ամյա ֆուտբոլիստը թիմը լքեց ազատ գործակալի կարգավիճակով։ Նա «գայլերի» կազմում խաղում էր 2018 թվականի օգոստոսից։
Անցած մրցաշրջանում Տրաորեն մասնակցել է Պրեմիեր Լիգայի 34 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր Սաուդյան Արաբիայի, Իսպանիայի և Իտալիայի առաջնություններից նրա նկատմամբ եղած հետաքրքրության մասին։