«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն համեմատել է Անգլիայի և Իսպանիայի առաջնությունները։
Նախկինում կիսապաշտպանը «Ռեալի» համակարգում խաղացել է 2013-ից 2022 թվականներին։
«Անգլիայում այլ խաղ է, խաղն ավելի բաց է, և պետք է ավելի հաճախ պաշտպանությունից հարձակման անցնել և հակառակը:
Իսպանիայում տիկի-տական շատ ավելի հաճախ է օգտագործվում, բայց ես կարծում եմ, որ ամենակարևորն այն է, որ թիմը հասնի հաջողության»,- ասել է Կազեմիրոն:
31-ամյա բրազիլացին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։
Անցած մրցաշրջանում նա «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։