Ֆրանսիացի մասնագետ Քրիստոֆ Գալտյեն, ով շուտով կհեռանա ՊՍԺ-ից, կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն։
Ինչպես հաղորդում է Il Mattino-ն, մարզչի ծառայություններով հետաքրքրված է Ա Սերիայի չեմպիոն «Նապոլին»:
Ինչպես հայտնի է դարձել իտալական աղբյուրին, նեապոլիտանական ակումբի ղեկավարությունն արդեն կապվել է մասնագետի հետ։ Թիմի ղեկին նա կարող է փոխարինել Լուչիանո Սպալետիին։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին հայտնվել, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է ազատել մարզչին աշխատանքից։ Կողմերի միջեւ գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև հաջորդ տարվա կեսերը։